Դիտումների քանակը` 25
Արտյոմ Մարգարյանը Գյումրիում կայացած ազատ ըմբշամարտի առաջնությանը նվաճեց ոսկե մեդալ
Ս/թ հուլիսի 27-ից 29-ը Գյումրիում տեղի ունեցած Արտակ Խաչատրյանի անվան ազատ ըմբշամարտի հանրապետական առաջնությանը «Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոց»-ի սան Արտյոմ Մարգարյանը դարձավ մրցաշարի չեմպիոն և արժանացավ առաջնության «Լավագույն մարզիկ» կոչմանը։
Շնորհավորում ենք Արտյոմին ու նրա մարզչին փայլուն արդյունքի կապակցությամբ՝ ցանկանալով ավելի մեծ բարձունքներ։