Արտյոմ Մանուկյանը՝ Սյունիքի մարզի կայծակնային շախմատի 2026թ․ չեմպիոն
Ս․թ․ օգոստոսի 2-ին տեղի ունեցավ Սյունիքի մարզի կայծակնային շախմատի (Blitz) 2026 թվականի առաջնությունը, որն անցկացվեց անզիջում և արագընթաց պայքարում:
Լարված 9 խաղափուլերի արդյունքում մարզի կայծակնային շախմատի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Արտյոմ Մանուկյանը:
Մրցանակային 5 լավագույն տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ՝
1-ին տեղ՝ Արտյոմ Մանուկյան (Ագարակ)
2-րդ տեղ՝ Գեսյան Սուրեն (Սիսիան)
3-րդ տեղ՝ Շեգունց Վաչագան (Գորիս)
4-րդ տեղ՝ Ղահրամանյան Ալեն (Կապան)
5-րդ տեղ՝ Գևորգյան Ալեն (Կապան)
Հատուկ անվանակարգերի մրցանակակիրներն են՝
• Լավագույն աղջիկ — Աննա Գևորգյան (Սիսիան)
• Լավագույն վետերան — Սամվել Խոջաբաղյան (Գորիս)
• Լավագույն ուսուցիչ — Վարդան Մովսիսյան (Սիսիան)
• Լավագույն Մ-18 — Ալեքս Ալեքսանյան (Գորիս)
• Լավագույն Մ-12 — Հովիկ Դավթյան (Սիսիան)
Շնորհավորում ենք չեմպիոնին, մրցանակակիրներին և հատուկ անվանակարգերում հաղթողներին՝ մաղթելով նորանոր հաջողություններ ու հաղթանակներ։
Մրցաշարի վերջնական արդյունքներին և ամբողջական աղյուսակին կարող եք տեղեկանալ Chess-Results համակարգում՝
https://s2.chess-results.com/tnr1468786.aspx?lan=1&art=4…
Ֆոտոշարքում՝ պարգևատրման արարողության և մրցաշարի տպավորիչ պահերը:
Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիան շնորհակալություն է հայտնում «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ին / Kapan Mining and Processing Company-ին՝ Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիային, ինչպես նաև մարզում իրականացվող շախմատային միջոցառումներին լիիրավ աջակցության համար։