Դիտումների քանակը` 74
ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ
Գորիսի պետական համալսարանի մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնը կազմակերպում է «Արհեստական բանականությունը. նրա ազդեցությունը կրթական համակարգի և մեր կյանքի վրա» թեմայով գիտական սեմինար, որի ընթացքում անդրադարձ կկատարվի այս պահին գործող արհեստական բանականություններին, որոնց ընձեռած հնարավորությունները դեռևս լիովին բացահայտված չեն և շատ մեծ արագությամբ փոխում են մարդկային պատկերացումները, կենցաղը և հնարավորությունները:
Սեմինարի բանախոսն է Գորիսի պետական համալսարանի մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնի դասախոս Արթուր Խոջաբաղյանը:
Օրը՝ հուլիսի 3
Ժամը՝ 10:30
Վայրը՝ Գորիսի պետական համալսարան, 1-ին մասնաշենք, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ