Հարգելի՛ համայնքաբնակներ, տեղեկացնում ենք, որ ![]()
«Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 11-րդ հոդվածի 3-րդ մասով արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում, իսկ օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասով արգելվում է արտադրության կամ սպառման կամ տերևաթափից առաջացած թափոններն այրել բնական միջավայրում, բնակավայրերում, դրանց շրջակայքում կամ դրանց այրման համար չնախատեսված այլ վայրերում, կաթսայատներում կամ վառարաններում, թափոնների գործածության օբյեկտներում, հատուկ հատկացված տեղերում կամ չարտոնագրված աղբավայրերում։
Վերոնշյալ օրենսդրությամբ արգելված գործողությունների չկատարման դեպքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանված են վարչական պատասխանատվության միջոցներ։