Տարին լավ ենք սկսում՝ 1,5 միլիարդ դրամի արժեթղթեր թողարկելով և փաստորեն դառնալով արժեթուղթ թողարկած մեր երկրի առաջին ոչ առևտրային կազմակերպությունը։
ՀՀ դրամով տարեկան 13% եկամտաբերությամբ։
UATE-ի արժեթղթերը շուկա է հանում Sirius Capital առաջատար բրոքերային ընկերությունը։
Արժեթղթերը հասանելի են հայկական և միջազգային բոլոր ներդրողներին ՝ «Սիրիուս Կապիտալի» առաջադեմ թվային գործիքակազմի միջոցով։
Ներգրավված միջոցները ներդրվելու են UATE նախագծերում։ Ծառայելու են Հայաստանի և տարածաշրջանի ամենամյա խոշորագույն տեխնոլոգիական իրադարձության՝ ԴիջիԹեքի զարգացմանը և ամրապնդմանը միջազգային տեխնոլոգիական հարթակներում, կառույցի ընդլայնմանը, ինչպես նաև մեր նոր մեգանախագծի՝
UATE Powerhouse-ի գործարկմանը։
Ի՞նչ հնարավորություններ է տալիս արժեթուղթը՝
• Ստանալ 13% տարեկան եկամուտ
• Կուտակել տոկոսային եկամուտը գնման պահից
• Աճել Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի աճին զուգահեռ
Բոլոր մանրամասները՝ «Սիրիուս Կապիտալի» մեր գործընկերներիի մոտ – https://my.siriuscapital.am/uate-social