Հայաստանի ինչ-որ շրջանակի, էդ թվում պսևդոինտելեկտուալ շրջանակի, փաստորեն բացարձակ չի հետաքրքրում արդարադատությունը, իրավական պետությունը։ Նրանց շարժում է չոր վրեժխնդրությունը, որի լուծման գործիքներն են սամասուդը, Լինչի դատաստանը, զուտ վրեժխնդրորեն պատժելը՝ անտեսելով ներպետական ու միջազգային մարդու իրավունքի նորմերը, իրական արդարադատությունը, իրավական պրոցեսները։
Այս մարդիկ էլ են, իրականում, Հայաստանի լավն ուզում։ Բայց չեն գիտակցում, թե էս ամենն ինչ անդունդ է գցում ՀՀ-ն, ինչ խնդիրների առաջ ենք կանգնելու, ինչ դժվար ենք ռեաբիլիտացվելու (եթե ռեաբիլիտացվենք)։ Էս մարդիկ չեն հասկանում, որ կատարվողը համարժեք է այն խնդիրներին ու վարքին, ինչի պատճառով վրեժխնդրությամբ են լցված։ Կարող է իսկի համարժեք էլ չի, այլ ավելի ծանր ու սարսափելի է մեր պետության համար։
Ատելությունը կարծես փակել է մարդկանց աչքեր, ովքեր թվում էր թե լիբերալ արժեհամակարգի կրող էին, արդարության ու արդարադատության պահանջով էին տոգորված։ Զարթնեք, ընկերներ։ Մենք չպիտի ՀՀ-ն կորցնենք։