Ավարտվեց Կոռիձորի շախմատի 2025թ. առաջնությունը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Ավարտվեց Կոռիձորի շախմատի 2025թ. առաջնությունը:

Վերջին խաղային օրվա 3 տուրերը կուլմիանացիոն էին՝ լի հուզական ապրումներով և անակնկալներով:

Սպորտային հաջողությունը տարբեր պարտիաներում քայլից քայլ փոփոխվում էր ճոճանակի պես: Այդ մասին է վկայում այն հանգամանքը, որ բոլոր մրցանակային անվանակարգերում հաղթողները որոշվեցին լրացուցիչ միավորների հաշվարկներով: Առաջին երեք տեղեր գրաված մասնակիցները հավաքեցին հավասար՝ 7.5 միավոր, իսկ նրանց հերթականությունը որոշվեց լրացուցիչ միավորների հաշվարկներով՝ շատ չնչին տարբերությամբ:

Ըստ մրցանակային անվանակարգերի հաղթող մասնակիցները հետևյալն են՝

Առաջին տեղ՝ Չեմպիոն

Խաչատրյան Միքայել Սեյրանի

Երկրորդ տեղի մրցանակակակիր՝

Հովակիմյան Դավիթ Գևորգի

Երրորդ տեղի մրցանակակակիր՝

Սիմոնյան Էդուարդ

Լավագույն կրտսեր մրցանակակիր՝

Մանուչարյան Դավիթ Գարիկի

(6 միավոր 9-րդ տեղ)

Կրտսեր մասնակից II տեղ՝

Դանիելյան Ռուբեն Սմբատի

(6 միավոր 11-րդ տեղ)

Կրտսեր մասնակից III տեղ՝

Կարապետյան Արամե Արմենի

(6 միավոր 12-րդ տեղ)

Լավագույն ավագ մրցանակակիր՝

Դանիելյան Ժորա Ռուբենի

(7 միավոր 4-րդ տեղ)

Ավագ մասնակից II տեղ՝

Բաղդասարյան Ասատուր Հարութի

(5.5 միավոր 15-րդ տեղ)

Ավագ մասնակից III տեղ՝

Դանիելյան Սևադա

(5.5 միավոր 17-րդ տեղ)

Լավագույն կին մրցանակակիր՝

Մովսիսյան Լիլիա Վահրամի

(6.5 միավոր 6-րդ տեղ)

Կին մասնակից II տեղ՝

Բաբայան Սյուզաննա Վարուժանի

(6 միավոր 8-րդտեղ)

Կին մասնակից III տեղ՝

Կարապետյան Սիլվի Արշակի

(6 միավոր 10-րդ տեղ)

Մրցաշարի բոլոր արդյունքներին և ամփոփիչ աղյուսակին կարող եք տեղեկնալ հետևյալ հղումով.

https://s1.chess-results.com/tnr1314814.aspx?lan=1&art=1…

Մրցաշարն ավելի քան կայացած կարելի է համարել:

«Կոռնիձոր» հիմնադրամի անունից մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում բոլոր նրանց, ում անփոխարինելի աջակցությամբ հնարավոր դարձավ գաղափարի իրականացումը, մասնավորապես՝ Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիային՝ ի դեմս նախագահ Արտուր Խոջաբաղյանի, և

մրցաշարի գլխավոր մրցավար Վարդան Քարամյանին:

Շնորհակալություն ենք հայտում բոլոր մասնակիցներին:

Սիրելի համագյուղացիներ, խրախուսում ենք նման միջոցառումներին ձեր ակտիվ մասնակցությունը:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել