Ավարտվեց «Դպրոցականների բասկետբոլի լիգա» խաղերի 5-6-րդ դասարանցիների համայնքային փուլը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Ավարտվեց Գորիս համայնքում անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի առաջին տարիքային խմբի՝ 5-6-րդ դասարանցիների համայնքային փուլը։ Խաղերի համայնքային փուլի կազմակերպիչը Գորիսի համայնքապետարանն է։

Այս փուլին մասնակցել են Գորիս, Տեղ, Տաթև համայնքների հիմնական և միջնակարգ դպրոցների աշակերտները։ Փետրվարի 14-ից մեկնարկած խաղերն անց են կացվել Գորիսի Ս․ Խանզադյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցի մարզադահլիճում։ Մրցավարական կազմի՝ «Գորիսի մանկապատանեկան մարզադպրոցի» մարզիչների և տարածաշրջանի դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչների մասնագիտական պատրաստվածության և մեծ պատասխանատվության շնորհիվ խաղերն անցան բարձր մակադակով, խաղաղ ու ընկերական մթնոլորտում։

Այս տարիքային խմբում թեժ պայքարի արդյունքում հաղթող ճանաչվեց Գորիսի Ս․ Խանզադյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցի թիմը, երկրորդ հորիզոնականում Քարահունջի միջնակարգ դպրոցի թիմն է, իսկ երրորդում՝ Գորիսի Յու․ Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի թիմը։

Առաջիկայում տեղի կունենան «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի երկրորդ տարիքային խմբի՝ 7-9-րդ դասարանցիների համայնքային փուլի խաղերը։ Համայնքային փուլից հետո երկու տարիքային խմբերում հաղթած թիմերը կմասնակցեն մարզային փուլին։

Շնորհավորելով հաղթող թիմերին՝ մեր պատանի մարզիկներին հաջողություններ ենք մաղթում նաև մյուս փուլերում։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել