Առաջավորաց Պահք․ 9 կարևոր քայլ հոգևոր մաքրման համար

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Սիրելի քրիստոնյա մարդիկ։ Այսօրվանից սկսվում է Առաջավորաց Պահքը։ Այս տարի այն 4 օր է, և այդ օրերի ընթացքում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ազգին կանչում է ապաշխարելու և մաքրվելու մեղքերից։ Ահա 9 կարևոր և ընդհանուր կետեր, թէ ինչպես պահել այս պահքը։

1․ Քննեք ձեր անձը, ու փորձեք տեսնել գոնե մեկ (կամ ավելի) մեղք որ գործել էք, որի համար ամաչում էք։ Դա կլինի ձեր հոգու առողջացման առաջին քայլը։

2․ Զղջացեք ու ամաչեք այդ մեղքի կամ մեղքերի համար և մի փնտրեք արդարացուցիչ համգամանքներ։

3․ Եթե կարող էք՝ խոստովանեք այդ մեղքը։

4․ Նպատակ դրեք այս օրերին կարդալ գոնե մեկ, երկու Ավետարան, կամ Սաղմոսները, կամ Աստվածաշնչի այլ գրքերից, որ չէք կարդացել, որպեսզի ճանաչեք Աստծուն։

5․ Վճռեց հաստատակամորեն հետևել Քրիստոսին, ճանաչել մեր Փրկչին ու հնազանդվել նրան։

6․ Ամեն օր աղոթելու սովորություն ձեռք բերեք։ Ամեն օր պետք է աղոթել։

7․ Ամեն Կիրակի լիարժեքորեն մասնակցեք Սբ․ Պատարագներին։

8․ Սիրեք Աստծուն, սիրեք մարդկանց ու հիշաչար մի եղեք։

9․ Ավելի շատ խոսեք ձեր եկեղեցու քահանայի հետ, նրան ուղղեք ձեր հարցերը և ձեր կյանքը կապեք Քրիստոսի եկեղեցու հետ։

Եթե այս բաները ձեզ օգտակար եղան, խնդրում եմ, դուք էլ կիսեք ձեր էջին, որպեսզի ավելի շատ հայ մարդիկ իմանան այս կարևոր բաների մասին, ու թէրևս իրենք էլ սկսեն ապաշխարել։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել