ԱՊՐԻԼԻ 23֊ԻՆ ՆԵՖՐՈԼՈԳԻ (ԵՐԻԿԱՄԱԲԱՆ) ԱՅՑ ԳՈՐԻՍԻ ԲԿ
Տեղեկացնում ենք, որ բժիշկ֊նեֆրոլոգ Գրետա Ստեփանյանը ապրիլի 23֊ին կիրականացնի բուժառուների ընդունելություն։
Ո՞ր դեպքում է անհրաժեշտ դիմել երիկամաբանին։
Եթե ունեք՝
Դյուրհոգնելիություն, ախորժակի կորուստ, սրտխառնոց, մաշկի քոր
Այտուցներ (առավել արտահայտված ստորին վերջույթներում կամ աչքերի շուրջ)
Մեզի գույնի, քանակի, հոտի փոփոխություն, երբ մեզը փրփրոտ է
Քրոնիկ հիվանդություններ ինչպիսիք են հատկապես ՇԴ-ը և բարձր զարկերակային ճնշումը
Ընտանեկան ծանրաբեռնված անամնեզ (ընտանիքի անդամները ունեցել են երիկամների հետ կապված առողջական խնդիրներ)
Համակարգային աուտոիմուն հիվանդություններ (օրինակ Համակարգային կարմիր գայլախտ, ՀՖՍ) և այլն
Եթե ունեք վերը նշված ախտանիշներից որևէ մեկը և շատ հաճախ առանց ցուցման չարաշահում եք ցավազրկողների օգտագործումը, ուրեմն կարիք ունեք դիմելու երիկամաբանին և հետազոտվելու
Հարցերի և հերթագրման համար կարող եք աշխատանքային ժամերին զանգահարել բժշկուհի Ստեփանյանին` հետևյալ հեռախոսահամարով. 077 607֊167