Աշոտ Փիլիփոսյանը կեղծում է Քարահունջի աստաղադիտարանի նշանակությունը․ ահազանգ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Յուրաքանչյուր անգամ, երբ «հարգված գիտնական» Աշոտ Փիլիպոսյանը <<պեղում>> է ինչ-որ բան Քարահունջում և բախվում է այնպիսի գտածոների, որոնք կարող են թվագրվել թույլատրելիից ավելի վաղ (2–3 հազարամյակ), նա այն «փակում է», քանի որ միշտ գտնում է ավելի հին շերտերի ապացույցներ։ Քարահունջը բազմաշերտ հուշարձան է։
Նա երբեք այնտեղ մարդկային կմախքներ չի գտել, չնայած դա հնարավոր է. կարող են պատկանել ուշ ժամանակաշրջանին։ Նախկինում նա հայտարարել է նման հայտնագործությունների մասին, բայց որևէ ապացույց, բացի իր աշխատասենյակի պահարաններում գտնվող ինչ-որ գանգերի ցուցադրումից, չի կարողացել ներկայացնել։
Այս անգամ, փորելով հերթական ենթադրյալ դամբարանը, նա ստիպված է ընդունել, որ դա ոչ մի դամբարան էլ չի, այլ կացարան է, քանի որ գտել է պահոց և ծուխ կրակարաններում ։ Մենք միշտ պնդել ենք, որ դա բնակավայրեր են, Քարահունջ աստղադիտարանի տարածքում չեն կարող լինել դամբարաններ։
Ստորև ներկայացված հին լուսանկարում կարող եք տեսնել մեգալիթներից ցած, դեպի ձոր ուղղանկյուն կացարաններ՝ իրենց կլոր պարսպապատ բակերով, (հանգուցյալներին դժվար թե բակեր անհրաժեշտ լինեին)։ Այժմ այդ տարածքը ապականվել է «հարգարժան հնագետի» հետևողական գործունեությունների արդյունքում և պարբերաբար կորցնում է իր սկզբնական տեսքը։
Երկրորդ լուսանկարում տեսնում ենք, որ վերջերս «պեղված» կացարանը մինչ այժմ չունի ծածկ, և շուտով բնությունը իր գործը կանի՝ քայքայելով տարածքի հերթական կառույցը, որը օրենքի պահանջների համաձայն դեռ չի փակվել։
Վերջին լուսանկարում երևում է կացարանի պատի խորշը, որի մեջ հայտնաբերեցինք գցված օբսիդիան և ոսկորի կտոր՝ «հարգված գիտնականի» ոճին համապատասխան։ Հիշեցնենք, որ վերջին գրառումներից մեկում ներկայացվել էր նաև հոլովակ, որտեղ Վաչագան Վահրադյանը, գտնելով պեղված կացարաններից մեկում թափված խեցեղեն, ենթադրում է, թե Ա․ Փիլիպոսյանը հատուկ բերում և թափում է 2–3 հազարամյակների խեցեղեն, որպեսզի այցելուները գտնեն։
Ուստի մենք կրկին հորդորում և պահանջում ենք, որ վերոնշյալ անձը այլևս չմտնի այս տարածք և դադարեցնի իր վանդալիզմը` թողնելով հետագա ուսումնասիրությունները հաջորդ սերունդներին։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել