Անտարբերության հետևանք․ Գորիսում այրվել է աղբաման

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Գորիս քաղաքի Ակսել Բակունցի անվան փողոցի հարակից հատվածում բնակիչների անպատասխանատու վարքագծի հետևանքով այրվել է աղբաման։

Այրվում է աղբաման, ձնառատ եղանակի պայմաններում, ինչը լիովին բացառում է ինքնաբռնկման կամ եղանակային որևէ արդարացում։ Սա հերթական վկայությունն է, որ քաղաքային գույքի ոչնչացումը պայմանավորված է բացառապես մարդկային անտարբերությամբ և անզգուշությամբ։

Աղբամանների այրումը ուղիղ վնաս է համայնքին, բյուջեին և բոլոր գորիսեցիներին։ Բացի նյութական վնասից, նման դեպքերը ստեղծում են հրդեհի իրական վտանգ՝ բնակելի շենքերի, մարդկանց անվտանգության համար։

Քաղաքը չի կարող կարգավորվել, եթե որոշ քաղաքացիներ շարունակեն այն օգտագործել որպես սեփական անպատասխանատվության թիրախ։

Համայնքային գույքը պաշտպանելը ոչ թե խնդրանք է, այլ պարտավորություն։

Հեղինակ` Սյունիք Նյուզ

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել