Դիտումների քանակը` 23
Հորդառատ անձրևներից հետո Գորիսի փողոցները պատվել էին ավազի, տիղմի և այլ բերվածքների շերտով, ինչը զգալիորեն դժվարացրել էր տեղաշարժը։
Գորիսի կոմունալ ծառայության աշխատակիցները անմիջապես ձեռնամուխ են եղել մաքրման աշխատանքներին։ Կազմակերպված գործողությունների արդյունքում՝ նրանց հաջողվել է կարճ ժամանակահատվածում փողոցներից հեռացնել հեղեղի բերած զանգվածը։ Այս աշխատանքի շնորհիվ փողոցները ոչ միայն մաքրվել են, այլև բերվել են կոկիկ ու անցանելի վիճակի։
Միևնույն ժամանակ, կարևոր է նաև յուրաքանչյուր բնակչի և տնտեսվարողի ներդրումը մեր ընդհանուր միջավայրի բարեկարգման գործում։ Ուստի, հորդորում ենք բոլոր բնակիչներին և բիզնեսներին ուշադրություն դարձնել իրենց տների, խանութների և այլ հաստատությունների հարակից տարածքներին ու նպաստել դրանց մաքրության պահպանմանը։