Ո՞վ է Պակիստանի հովանավորը եւ ինչո՞ւ այն ցայսօր չի ճանաչել ՀՀ անկախությունը.Արտակ Հովսեփյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
356 Views

Այսօր խոսելու եմ շատ կներեք, մի չմո պետության՝ երկրի մասին, որն ունի անհասկանալի ու շատ խառը ծագում, թե էթնիկական, թե կրոնական տեսանկյունից։ Չկա այսօր պակիստանյան իսլամ, ինչպես չկա թուրքական իսլամ։ Դրանք շինծու բաներ են, որոնց տակը չկա բովանդակություն և խորություն։ Իսլամն ինչպես թուրքերի դեպքում, այնպես էլ պակիստանցիների դեպքում քող է սեփական ցեղային ու ստոր բնազդային նպատակներին հասնելու համար։

Մեծ Բրիտանիան է ստեղծել այս խառնակույտն ի հակադրություն Հնդկաստանի ու մինչև հիմա էլ կառավարում է այն իր կեղտոտ ու մութ նպատակներով։ Մի այլ այլասերված երկիր էլ՝ Իսրայելը խցկվել է այս կեղտոտ ու դավադիր խոհանոց ու իր շագանակներն է հանում կրակից։

«Պակիստան» կոչված արհեստական խառնակույտը միակն է, որը չի ճանաչել Հայաստանի անկախությունն արդեն 33 տարի։ Ավելին, նա այսօր գործում է որպես հակահայկական ագրեսիվ ու կատաղի ուժ, որ մոլագարորեն նետվում է Հայաստանի վրա բոլոր միջազգային հարթակներում։

Ո՞րն է այս ատելության պատճառը։ Ինձ համար որպես արևելագետի և տարածաշրջանի պատմաբանի լրիվ անհասկանալի է։ Ես գիտեմ, որ պատմականորեն միշտ էլ բարի֊դրացիական հարաբերություններ են եղել այս տարածաշրջանի հետ սկսած պարթևների ժամանակաշրջանից։ Ոչ մի դեպք չեմ հիշում, որ կարող է հիմք դառնալ այս աննորմալ հայատյացության համար։

Միակ կասկածը Մեծ Բրիտանիայի ու Իսրայելի սադրանքներն են։

Իսկ թե՞ ինչու եմ այսքան մեծ զայրութով խոսում այս գռեհիկ ու այլասերված գոյակցության մասին, կհասկանաք, եթե դուք էլ իմ նման տեղյակ լինեք այն վտանգավոր ու սպառնալից զարգացումների մասին որոնք հենց հիմա կատարվում են Պակիստանից Նախիջևան և այլ սահմանակից շրջաններ բերված կանոնավոր զորքերի կամ վարձկանների տեսքով։ Արդեն հազարավոր անկոչ հյուրեր՝ պակիստանցիներ են ժամանել փոխելու միջացգային սահմանները։ Կարող եք նայել FlightRadar-ը։

Այսօր Պակիստանն ադրբեջանական ագրեսիվ քաղաքականության գլխավոր հովանավորն է։ Չեմ սխալվի, եթե ասեմ մնացել է միակը։

Ուրեմն ալիևյան բռնապետությունը 4 տարի շարունակ փորձում էր արտաքին հովանավորներ գտնել Հայաստանի հետ հակամարտությունում։ Անժխտելի փաստեր կան, որ Ադրբեջանը 44-օրյա պատերազմում հազարավոր սիրիրական ահաբեկիչներին ու թուրքական հատուկ ջոկատայիններին օգտագործեց որպես հարձակվողական ուժ։ Սիրիական վարձկանները թնդանոթի միս դարձան ու կոտորվեցին։ Թուրքերն էլ, որ պաթոսով ու աղմուկ֊աղաղակով հեղեղել էին Նախիջևանը և Արցախի սահմանակից տարածքները, անդադար զորավարժություններ էին անում արդբեջանցիների հետ, մի գեղեցիկ օր լքեցին այդ տարածքներն անգլիացիներ պես, ես կասեի վախկոտաբար։ Թե ինչո՞ւ, շատ հետաքրքիր թեմա է, բայց մեկ այլ առիթ կլինի խոսակցության։

Դա ձեզ հաստատ չեն պատմի դրսի թրեյնինգներով պատրաստված «քաղաքագետները», որոնք ուղղակի զավթնել են հայկական եթերը և անդադար բարբաջում են բութ քարոզչական և իրականությունից կտրված նպատակներով։

Հետո փորձեր արվեցին բերելու բերելու Իրաքյան Քրդստանի թուրքմեններին, Չինաստանի ույղուրներին, աֆղանցիներին և վերջապես պակիստանցիներին։

Ու այս ամենը Մեծ Բրիտանիայի և Իսրայելի ձեռքերով։

Հուլիսի 5-ը պատմական օր էր։ Հենց Թյուրքական երկրների գագաթնաժողովի առաջին օրը զգետնվեց նաև պակիստանյան էլիտար գունդը, որն Ադրբեջանում էր անվտանգություն պահելու նպատակներով։ Դրա համար էլ Ալիևը շտապեց Իսլամաբադ անձամբ ներողություն խնդրելու և նոր օգնության աղերսով։

Կարծես թե հաջողվում է։

Բերեք֊բերեք։ Նույն ինքնաթիռներով էլ հետ կուղարկեք որպես 200 բեռ։

Հ․Գ․ Հարցեր չտաք։ Մենք պատերազմի մեջ ենք և ամեն մի մանրամասնություն կարող է սպառնալ մեր կռվող տղաներին ու աղջիկներին։

Ես ուղղակի փորձում եմ տեղեկացնել նվազագույն աստիճանով, որպեսզի այն անակնկալ չդառնա, երբ գաղտնի գործընթացները ջրի երես դուրս գան։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել