Ամփոփվեց Ժորա Սարգսյանի ծննդյան 100-ամյակին նվիրված շախմատի հուշամրցաշարը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Ամփոփվեց Ժորա Սարգսյանի ծննդյան 100-ամյակին նվիրված շախմատի հուշամրցաշարը

Օգոստոսի 16-ին Գորիսի Ա․ Օրդյանի անվան շախմատի տանն անցկացվեց շախմատի հուշամրցաշար՝ նվիրված շախմատի մեծ նվիրյալ, Քարահունջ գյուղում շախմատիստների մի ամբողջ սերունդ կերտած Ժորա Սարգսյանի ծննդյան 100-ամյակին։

Մրցաշարին մասնակցեց 49 շախմատիստ։ Շվեյցարական համակարգով, 9 տուր տևած լարված պայքարում առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած մասնակիցները հավաքեցին հավասար՝ 7-ական միավոր, և մրցանակակիրները որոշվեցին լրացուցիչ գործակիցներով։

Մրցանակակիրներ

I տեղ՝ Արամ Գրիգորյան — 7 միավոր

II տեղ՝ Արման Ղևոնդյան — 7 միավոր

III տեղ՝ Արթուր Խոջաբաղյան — 7 միավոր

IV տեղ՝ Սուրեն Գեսյան — 6․5 միավոր

Անվանակարգային մրցանակների արժանացան․

Մինչև 18 տարեկան լավագույն՝ Մանվել Մանուչարյան

Մինչև 12 տարեկան լավագույն՝ Նարեկ Խառատյան

Լավագույն աղջիկ՝ Լիաննա Գևորգյան

Լավագույն վետերան՝ Վաչագան Շեգունց

Լավագույն սիրողական՝ Վրույր Իսունց

Ժորա Սարգսյանի անվան մրցանակ (լավագույն քարահունջեցի)՝ Ալեքս Ալեքսանյան

Շնորհակալություն բոլոր մասնակիցներին, մրցաշարի գլխավոր մրցավար Վարդան Քարամյանին, ինչպես նաև Գորիսի համայնքապետարանին և Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիային՝ մրցաշարի կայացմանն օժանդակելու համար։

Հուշամրցաշարը, որն այսուհետ ամենամյա է դառնալու, հարգանքի տուրք է Ժորա Սարգսյանի հիշատակին և վառ ապացույց, որ նրա սերմանած սերը շախմատի հանդեպ շարունակում է ապրել։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել