![]()
![]()
Ամեն դեպքում Եվրոպան փոխվում է և դեռ ավելին է փոխվելու:
Եվրոպական Միության ճակատագիրը ընդամենը երկու պետությունների ձեռքում է` Գերմանիայի և Ֆրանսիայի:
Գերմանիայում և Ֆրանսիայում աջ կողմնորոշման ուժերը ընդլայնում են իրենց ազդեցությունը և հնարավոր է, որ այս երկրներում աստիճանաբար աջերը կգան իշխանության: Դա նշանակում է Ֆրանսիայում և Գերմանիայում ազգային օրակարգերի դոմինանտություն և ԵՄ-ին տրվող քաղաքական նշանակության նվազում:
Կոլեկտիվ անվտանգության համակարգին զուգահեռ կամ գուցե առավել ազգային անվտանգության համակարգին կտրվի մեծ ռեսուրսներ և Գերմանիան ու Ֆրանսիան կձգտեն հին աշխարհամասը վերադարձնել համաշխարհային ազդեցության վերաբաժանման մրցասպարեզ, որտեղ՝ նախ կբաժանվեն ազդեցության գոտիներն հենց հին աշխարհամասում…
ԵՄ-ն չի մնա այն տեսքով, ինչպիսին կա: Այն ապագայի երկու հեռանկար ունի` ավարտել իր պատմական առաքելությունը, կամ աստիճանաբար դառնալ միութենական պետություն` առաջնահերթ ռազմական և քաղաքական բաղադրիչներով:
Աշխարհը վերադառնում է իր իրական բնույթին, որտեղ չեն կարող լինել համաշխարհային կառավարություններ կամ համաշխարհային հիերարխիա, այլ անարխիկ հարաբերություններ, պետությունների միջև ուղղահայաց և հորիզոնական փոխհարաբերություններ` կախված նրանց կշռից և հնարավորություններից:
Մի խոսքով` ավելի վայրի, բայց ավելի հետաքրքիր աշխարհ…