Աղբը՝ աղբամանում, ոչ թե փողոցում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Սիրելի՛ համաքաղաքացիներ,

Ամեն օր մեր համայնքի կոմունալ ծառայությունների աշխատակիցները մեծ ջանքեր են գործադրում՝ մեր քաղաքի փողոցներն ու հանրային տարածքները մաքուր և բարեկարգ պահելու համար։ Նրանց աշխատանքի շնորհիվ մենք հնարավորություն ունենք վայելելու մաքուր միջավայր։

Ցավոք, հաճախ անտարբերության դրսևորումները ստվեր են գցում այս մեծ աշխատանքի վրա։ Փողոցում նետված աղբը ոչ միայն տգեղացնում է մեր քաղաքի տեսքը, այլև վկայում է անհարգալից վերաբերմունքի մասին մեր ընդհանուր տան՝ մեր քաղաքի նկատմամբ։

Հորդորում ենք բոլորիս լինել ավելի պատասխանատու և աղբը նետել բացառապես դրա համար նախատեսված աղբամանները, որոնք տեղադրված են քաղաքի տարբեր հատվածներում։

Հատկապես դիմում ենք սիրելի ծնողներին. ձեր անձնական օրինակով սովորեցրե՛ք երեխաներին հոգ տանել շրջակա միջավայրի մասին։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել