Ալիևն անգամ չի վստահում Փաշինյանին․ Խնձորեսկցի մտավորական Մալիկ Թելունց

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հումոր և լուրջ…

Արցախն ու Հայաստանը (ՀՀ-ը) ծախելուց հետո Փաշինյանն է՞լ ինչ պետք է ծախի. դա կարևոր չէ՝ բիզնեսում կարևորը շահույթն է… Փաշինյանն ընդամենը մի լավ բան պետք է աներ՝ իր հռչակած «նախկիններից» երկիրն ազատեր՝ դա չարեց, որովհետև ինքը նրանց թեկնածուն է…

Մեր ժողովուրդը ե՞րբ է սթափվելու երկրի՝ Հայրենիքի այսօրվա շարունակվող առ ու ծախի պայմաններում. երբեք.եթե 1915-ը նրան չսթափեցրեց, էլ ինչ սթափվելու մասին կարող է խոսք լինել… Իսկ 1915-ը կկրկնվի՞,թե ոչ. կարծում եմ, որ ոչ՝ քանզի հիմա ուրիշ ժամանակներ են՝ ժողովուրդը խելոքացել է. ժամանակին կհեռանա երկրից՝ ՀՀ-ից՝ ինչպես Արցախից՝ հայրենիքը փոխարինելով «Երևանյան» և «Արևմուտքի» սերտիֆիկատներով…… Թեպետ կարծես թե ուշացնում է…

Փաշինյանը հա՞յ է,թե՞ թուրք. այդպիսի հարցադրումը սխալ է. Փաշինյանն ապացուցեց, որ առանձնապես մեծ տարբերություն չկա հայի ու թուրքի միջև (մանավանդ որ մեր Սահմանադրության 29-րդ հոդվածն արգելում է խտրականությունը…)

Փաշինյանը նույնիսկ Ալիևին է զայրացնում, հունից հանում…

Անգամ Ալիևը չի վստահում իր եղբայր Փաշինյանին՝ ասում է՝ 2019-ին Փաշինյանն ասաց, որ Արցախը Հայաստան է և վերջ, և հիմա էլ ասում է՝ Արցախը Ադրբեջան է… («Կենտրոն» հեռուստաընկերություն). ուրեմն Փաշինյանը թող Սահմանադրությունն ու Անկախության հռչակագիրը փոխի, Արցախի վաճառքը «նոտարական կարգով վավերացնի», 300 հազար ադրբեջանցի ընդունի ՀՀ-ում (Արևմտյան Ադրբեջանում…), Մինսկի խումբը ցրի և այլն, որ հավատամ նրան… Կանի՞ արդյոք դա Փաշինյանը՝ անշուշտ կանի՝ բայց ամեն բան իր ժամանակն ունի…

Երևում է՝ Փաշինյանը միայն մեզ չէ, որ գժվեցրել է, նույնիսկ իր եղբայր Ալիևին է հավասարակշռությունից հանել…

Ալիևի անհանգստությունը նաև օբյեկտիվ հիմք ունի՝ նախ Արցախը Ադրբեջան պետության տարածք համարելը ոչնչով չի ժխտում, չի խոչընդոտում արցախահայության ինքնորոշման ու անկախության իրավունքի իրացմանը և երկրորդ՝ Փաշինյանը (թեկուզ և հոգեկան հիվանդ) շատ լավ հասկանում է, որ իրեն ու իր ՔՊ-ին ինքնասպանությունից կամ համաժողովրդական հրապարակային դատաստանից՝ մահապատժից կփրկի ոչ թե Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը, որը խաբեություն է, լկտի սուտ, այլ Արցախը ետ բերելն ու ՀՀ-ի տարածքից ադրբեջանցիների վտարումը… Հայրենիքը նվաստացնելու, վաճառելու գնով կնքված, եթե կնքվի, ոչ մի պայմանագիր չի փրկի երկիրը… Իսկ քոչվոր Ալիևն ապուշ է՝ նա չի հասկանում, որ Փաշինյանը ոչ մի պայմանագրով, Սահմանադրություն փոխելով չի կարող առ ոչինչ համարել արցախահայության ինքնորոշման՝ միջազգայնորեն ճանաչված իրավունքը։ Ոչ մի հայ, նույնիսկ շատ թե քիչ չափով ողջախոհ ոչ հայ, չի կարող առոչինչ համարել արցախահայության համաժողովրդական հանրաքվեով ամրագրված, նաև այն ժամանակվա խորհրդային օրենսդրությանը և միջազգային իրավունքին համապատասխան իրականացված անկախության, ինքնորոշման իրավունքը… Իսկ ՀՀ Անկախության Հռչակագրում ոչ մի տարածքային պահանջ չկա (թեպետ Ադրբեջանն Անդրկովկասում ազգային-պատմական տարածք՝ մի թիզ հող անգամ չունի…)։ Խորհրդային Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման որոշումը հիմնված է ինքնորոշման իրավունքի և ոչ թե տարածքային պահանջի վրա. դա ապուշն էլ կհասկանա… Իսկ ինչ վերաբերվում է մեր Սահմանադրության 21_րդ հոդվածում ամրագրված մեր ազգային-պատմական ու պետական խորհրդանիշները՝ Արարատ-Մասիսը՝ Նոյյան տապանով (ազգային-պատմական անձնագիրը, որով աշխարհը ճանաչում է մեզ…) հանելուն, ապա անգամ «եզդու գիտակից ոչխարն» այդպիսի առաջարկության օգտին ձայն չի տա… Մեր ավելի քան 5 հազարամյա իմաստուն ժողովուրդը պետք է պատրաստվի իր Հայրենիքը, Օջախը պաշտպանելու և ոչ թե վարչապետի հետ թքախառն ողջագուրանքով (ինչպես Խնձորեսկում մեկը Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ…) ստրկամտության, պնակալեզության աննախադեպ օրինակներ ցուցադրի՝ ամբողջ աշխարհի առջև նվաստացնելով մեր պատիվն ու արժանապատվությունը, Արցախի ազատագրման, Մայր հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր հերոսների հիշատակը… Երիտթուրքերի հետ էլ ողջագուրվեցիք. վերջը տեսանք, թե ինչ եղավ՝ 1915-ը… «Հայրենիքը մահացու վտանգի տակ է» կոչով պետք է համախմբվել, ոտքի կանգնել ու փրկել, պաշտպանել մեր օջախները, այս մի կտոր հողը՝ մեր ուստրերի, դստրերի, մեր թոռների ու ծոռների ապագան… Այսօր միայն համախումբ ժողովուրդը կարող է երկիրն ազատել ներքին ու արտաքին մահացու վտանգից՝ չարիքից. Հայաստանի, հայ ժողովրդի թշնամին ներսում է՝ նախ նրանից (նրանցից) պետք է ազատվել, հետո միայն արտաքին թշնամուց… Ինչո՞ւ անպայման Փաշինյանն ընտրվեց Արցախը հանձնելու, երկիրն այս վիճակին հասցնելու, թուրքերի հետ «խաղաղության» պայմանագիր կնքելու համար, որովհետև դրա և շատ այլ հայտնի և անհայտ բաներ անելու համար պետք է հոգեկան հիվանդ լինել…

Գիտի՞ արդյոք, հիշո՞ւմ է արդյոք մեր ժողովուրդը, որ Մայր Հայաստանի և Լեռնային Ղարաբաղը՝ Արցախի վերամիավորման մասին 01.12.1989 թ. պատմական որոշումը նաև Անկախության հռչակագիրը (23.08.1990թ.) ամբողջությամբ, ինչպես նաև 1915թ. ցեղասպանության ճանաչման դատապարտման որոշումը (22.11.1988թ.) ընդունել է Խորհրդային՝ Սովետական Հայաստանի Գերագույն խորհուրդը. ՀՀՇ-ն, որի վերջին (տա Աստված…) ներկայացուցիչը Նիկոլ Փաշինյանն ու իր ՔՊ-ն է, իսկ նրանից առաջ Լևոնը, Սերժը և Ռոբերտը, սոսկ եկավ ու երկրի ու ժողովրդի թալանի շնորհիվ միլիոնատերերի, միլիարդատերերի դասակարգ ստեղծեց, երկիրն այլասերեց, Արցախը ծախեց, ՀԽՍՀ-ի տարածքները հանձնեց, և դեռ կհանձնի, երկիրն այսօրվա մահացու սպառնալիքի տակ դրեց և երիցս իրավացի է Սմբատ Հովսեփյանը, որ 2002 թ. լույս տեսած իր աշխատությունը վերնագրել է. «ՀՀՇ-ն և հայ ժողովրդի Մեծ ողբերգությունը»… Այդ ամբողջ աղբը պետք է մաքրվի, այլապես երկիրն ուշքի չի գա… Իսկ ադրբեջանական նոր ագրեսիան կանխելու մի միջոց կա ՝ ռազմական գերակայությունն Ադրբեջանի նկատմամբ. դրան հասնելու համար պետք է օգտագործել պետության և հայ ժողովրդի վերջին կոպեկներն անգամ։ Չպետք է խաբվել խաղաղության կեղծ կարգախոսներով՝ պատերազմն անխուսափելի է, պետք է պատրաստ լինել դրան… Ոչ ոք արյուն ու պատերազմ չի ուզում (բացի թուրքերից…). բայց Հայրենիքը, տունը-տեղը, օջախը կամ պաշտպանում են, կամ լքում… (Քանի դեռ ուշ չէ, պետք է ընտրել երկուսից մեկը՝ արևմտահայերի և արցախահայության օրը չընկնելու համար… Մեր ժողովուրդը Հայրենիքից փախչելու բազմադարյան փորձ ունի)…

Համոզված եմ, սակայն, եթե մեր ժողովուրդը փոքր-ինչ էլ դիմանա, ազատվի իր ներսի ներկա և ապագա թափթփուկներից, վերջը լավ կլինի…

Արցախահայերի կողմից իրենց հազարամյակների հայրենիքը՝ օջախը լքելը, անկախ դրդապատճառներից, մեր պատմության ամենաամոթալի էջն է, եթե, իհարկե, հաջորդը Սյունիքը չլինի…

Մ. Թելունց

24.07.2024թ.

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել