Սիրելի գորիսեցիներ, վաղը՝ ժամը 14։30-ին, Գորիսի երկրագիտական թանգարանի հարակից տարածքում, կկայանա միջոցառում, նվիրված մեր ազգային արժեքների պահպանմանն ու տարածմանը։
Միջոցառման շրջանակում կանցկացվի մասուրի ապուրի պատրաստման ավանդական ցուցադրություն, որտեղ կներկայացվի, թե ինչպես էին մեր նախնիները պատրաստում այս օգտակար և բուրավետ ուտեստը՝ տան ջերմությամբ ու սիրով։
Ինչպես նաև տեղի կունենա միջոցառում՝ նվիրված Տոհմի պաշտամունքին և տոհմածառի կազմման ավանդույթին Գորիսում։
Տոհմածառերը կներհայացվեն Ակսել Բակունցի տուն թանգարանի հետ համատեղ, և ներկաները հնարավորություն կունենան ծանոթանալու Գորիսի բազմաթիվ նշանավոր տոհմերի տոհմածառերին։
Միջոցառումն անցկացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման միջազգային օրվա առթիվ և կներառի զրույց–քննարկումներ քաղաքացիների ու տոհմակիցների հետ։