Այսքան զբաղվածության հետ մեկտեղ չենք մոռանում ադրբեջաներենի խոսքի ճանաչումը։
2022 թվականի հունվարից այն անընդհատ կատարելագործվում է։ Մեկ օր չի դադարել այս աշխատանքները։
Սկզբից Արցախի Մեսրոպ Մաշտոցի ուսանողների և դասախոսների օգնությամբ հատիկ առ հատիկ հավաքելով ադրբեջաներեն ձայնագրությունները և բնօրինակ տեքստերը, իսկ հետագայում կիսաավտոմատ գործիքներով։
Կոնկրետ դեպքում մշակվում է 1305 տեսանյութ մինչև ժամ 51 րոպե տևողությամբ։ Առնվազն հազար ժամ շտեմարան է պատրաստվելու մեքենայական ուսուցման այս փուլում։
Ես արդեն մոռացել եմ ընդհանուր շտեմարանի ծավալը։ Այն վաղուց անցել է 15 հազար ժամը։
Փորձեք մեկ րոպեանոց ձայնագրություն + բնօրինակ տեքստ կազմել և կտեսնեք ինչքան դժվար է։
Ինչո՞ւ ենք համառորեն անում․ որովհետև ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ ունենք նախ և առաջ։
Վաղուց հաշտվել ենք այն գաղափարի հետ, որ պիղծ ռեժիմը, հանրային ֆորմալ՝ բուտաֆորիկ կազմակերպությունները և մասնագիտական համայքն իրենց կարճ խելոքով բոյկոտում են այս աշխատանքները՝ չնկատելու են տալիս։
Նրանց հաշմանդամ գիտակցությունը թույլ չի տալիս հասկանալու, որ 21-րդ՝ տեխնոլոգիական դարում պատերազմները նախ և առաջ հիբրիդային են։
Իսկ սա հզոր գործիք է գաղտնալսելու հակառակորդին, հասկանալու իրականում ինչ են մտածում թշնամիները և ինչ են ծրագրավորում։
Պրոակտիվ քարոզչության մյուս գործիքը՝ ձայնի սինթեզը (Text To Speech) վաղուց է պատրաստ։ Այն հնարավորություն է տալիս ադրբեջաներեն տեսանյութեր պատրաստել հիբրիդային պատերազմի նպատակներով։
Էս սատկած ու ողորմելի վճակն անվերջ չի շարունակվելու։
Մի օր դավադիր խավարասերների տիրապետությունը կվերջանա ու մենք կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, եթե չունենանք այս պրոակտիվ գործիքները։